ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Apple-ի առաջին համակարգիչը վաճառվել է 471 000 դոլարով

Apple-ի առաջին համակարգիչը վաճառվել է 471 000 դոլարով
30.05.2019 | 08:59

Apple ընկերության «Apple I» համակարգչի առաջին մոդելը վաճառվել է 471 000 դոլարով: Այս մասին տեղեկանում ենք «Christie’s» աճուրդի տան պաշտոնական կայքից, որտեղ էլ կազմակերպվել է աճուրդը:


Նշենք, որ «Apple I»-ն ընկերության կողմից թողարկված առաջին համակարգիչն է, այն անձնական օգտագործման համակարգիչ է եղել, որի կմախքն ու ստեղնաշարը փայտից են եղել:

Հացեշենք՝ «Apple I» համակարգիչներն առաջին անգամ թողարկվել են 1976-ին: Այն ժամանակ վաճառվել են 666 դոլարով, իսկ այժմ այն վաճառվել է ավելի քան 700 անգամ բարձր գնով:

Դիտվել է՝ 4026

Մեկնաբանություններ